ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանին պատկանող գազալցակայանում հավաքվել է շուրջ 200 հոգի: Սա նկատել է ֆեյսբուքյան օգտատեր Սիսակ Գաբրիելյանը: Նա նաեւ առանց պետհամարանիշերի մեքենաներ է տեսել մանրամասնում է armtimes.com-ը :
«Երբ Թոխմախի գազալցակայանում էն հայտնի «քաղաքացիական հագուստով» տղերքն են հավաքվում, դա թերեւս թեժ գիշերվա մասին է ակնարկում: Մի քանի առանց պետհամարանիշերի մեքենա նկատեցի, տղերքի թիվն էլ մոտ 200 հոգի՝ ըստ վիդեոներիս հաշվարկի»,- գրել է նա ֆեյսբուքի իր էջում եւ տեսանյութեր հրապարակել: