Նիկոլ Փաշինյանը կարողացավ անել այն, ինչը ես չեմ կարողացել անել․ (տեսանյութ)

Այսօր` վաղ առավոտից կրկին ցուցարարներին միացավ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։ «Հրապարակի» հետ զրույցում նա նշեց, որ ինքը դեռևս աջակցողի կարգավիճակում է և ոչ համագրծակցողի։ Այդ առումով մեծ հավակնություններ չունի, սակայն այն գաղափարը, որը դրված է պայքարի հիմքում, այն է՝ ժողովրդին վերադարձնել իշխանությունը, իրեն բավարարում է և գոհացնում։

Պարույր Հայրիկյանը նաև նշեց, որ պատրաստվում է աջակցել այնքան, ինչքան որ ինքը հարմար կգտնի։ Նրա խոսքով՝ ինքը կարող է լինել Նիկոլ Փաշինյանի գաղափարի նվիրյալը և կարող է բարձր գնահատել վերջինիս, բայց նրա զինվորը չի դառնա։

 

 

Այնուհանդերձ, Հայրիկյանը նշեց, որ Փաշինյանը իր համար շատ սիրելի և ողջունելի անձ է․

«Ես Ամերիկայից ուղերձ հղեցի, երբ տեսա, թե ինչպես են նրան քննադատում, և ասացի, որ եթե դուք չեք կարողանում մի բան անել,իսկ ինքը անում է, պետք է ուրախանաք։ Մարդը մեռյալ վիճակում փորձ է անում։ Ես եկել եմ նրան աջակցելու, քանի որ նա այս պահին կարողացավ անել այն, ինչը ես չեմ կարողացել անել»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Կորյուն Սիմոնյան

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.