Մեր թղթակիցը Գյումրիից հայտնում է, որ Գյուրմրու Թատերական հրապարակի հավաքի ժամանակ ակտիվիստները հանդես են եկել հայտարարությամբ: Նրանք կես ժամից քաղաքի մուտքի մոտից շարժվելու են դեպի Երեւան եւ միանալու են մայրաքաղաքում պայքարող քաղաքացիներին:
armtimes.com -ի տեղեկություններով
«Գյումրիում մեծ հաշվով օրակարգ չկա: Քանի որ իրադարձությունները ծավալվում են Երեւանում, Գյումրիից կմեկնենք Երեւան՝ միանալու ընդհանուր օրակարգին»,- նշել է ակտիվիստ Կարեն Պետրոսյանը:
Մինչ այդ, Շիրակի մարզպետարանի հատվածում ցուցարարները փակել էին Գյումրու Գարեգին Նժդեհ փողոցը: Այնուհետեւ նրանք բողոքի երթով շարժվեցին Գյումրու բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ դասադուլի եւ գործադուլի կոչեր անելով: Ավելի ուշ ավտոերթ տեղի ունեցավ քաղաքի տարբեր հատվածներում: Ավտոերթի ժամանակ ցուցարարները Գյումրիում կպչուն ժապավենով փակեցին արագաչափերը: