Այսօր՝ ապրիլի 16-ի առավոտյան ուսանողները փակել էին Երևանի Հերացի-Կորյուն խաչմերուկը : henaran.am-ի տեղեկություններով Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության 3-րդ հատուկ գումարտակի (կարմիր բերետներ) ոստիկանները փորձեցին ուժով ուսանողներին հեռացնել փողոցից:
Լարված իրավիճակ ստեղծվեց:Մի կին ընկավ գետնին և հայտնվեց ոստիկանների ոտքերի տակ:
«Ձեր մոր տարիքին է, ի՞նչ եք անում»,-բղավում էին ակցիայի մասնակիցները:
Մանրամասները՝ տեսանյութում: