Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ՀՀ-ում նախապատրաստված հեղաշրջման փորձին և գրել.
«Առավել քան պարզ է, որ Մարգոն Մոսկվայից պատահական չէր հրապարակ հրավիրում մարդկանց տապալելու «էֆենդուն», Ռուսաստանից պատահական չէին մարդիկ ու ֆինանսներ լցնում Հայաստան, ու Տավուշից սկսված կլոունադան պետք էր որպես համաժողովրդական դժգոհության շղարշ…
Գործն այլոք էին անելու ու այլ մեթոդով։ Հենց դրա համար էլ տերտերատեսիլը թիրախին շրջանակում էր «Նեռ», «չարիք», «թուրք», որպեսզի լեգիտիմացվի սպանությունը։
«Սիրո և համերաշխության տեռոր»,- գրել է Սաֆարյանը:
Մեկ այլ հրապարակմամբ Ստյոպա Սաֆարյանը սքրինշոթ է հրապարակել, որին կից գրել է.
«4*250.000 ռուբլի, թե բոլորին միասին 250. 000 ռուբլի՞…»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ-ի ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու մասին:
Ամսական 220 հազար ռուբլով հավաքագրել են ԼՂ-ի նախկին բնակիչներ և ՀՀ քաղաքացիներ, ուղարկվել ՌԴ՝ նոր զենքերի ծանոթանալու, դրանց կիրառումը ուսուցանելու համար:
Նշված արարքը կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ: Նրանցից 3-ը ձերբակալվել են, իսկ 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: