Լոռու մարզի Ալավերդի համայնքում մեկնարկեց 2024 թվականի ձմեռային առաջին զորակոչը։
Թումանյանի տարածաշրջանից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեց նորակոչիկների առաջին խումբը` պարտքը տալու սրբազան հայրենիքին, համալրելու հայոց բանակի շարքերը և կատարելու սահմանադրորեն ամրագրված իրենց պարտականությունները:
Նորակոչիկներին հայկական բանակ ճանապարհելու էին եկել համայնքի հոգևոր հովիվ Տեր Միքայել քահանա Շաղոյանը, Լոռու մարզպետի պաշտոնակատար Գոռ Ասրյանը, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման զինկոմիսարիատի Թումանյանի բաժնմունքի պետ Անատոլի Ջամալյանը, մարզպետարանի, համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, ավագանու անդամներ, վարչական ղեկավարներ։
Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում հոգևոր հովիվ տեր Միքայել քահանա Շաղոյանի կողմից անցկացվեց օրհնության կարգ, որի ավարտին համայնքի ղեկավարի կողմից բաժանվեցին օրհնված խաչեր։
Ալավերդու համայքնապետարանը զորակոչիկների համար պատրաստել էր փոքրիկ փաթեթներ։
Ռազմահայրենասիրական երգերի հնչեղ նոտաներով էլ նորակոչիկները մեկնեցին կենտրոնական հավաքակայան։