Սիրելի Հայրենակիցներ,
Որպես 2 տասնյակ տարիներ անկուսակցական, և 44-օրյա պատերազմի ժամանակ 18-րդ դիվիզայի հրամանատար Արցախի անմահացած հերոս Սերգեյ Շաքարյանի զինվոր (2000թթ-ին ծառայել եմ Հադրութում), թշնամու կողմից ներկայիս օկուպացրած Հադրութում, և 44-օրյա մասնակից, անցած տարվանից, երբ Արցախը անօրինական հայտնվեց շրջափակման մեջ, թշնամու լայնածավալ հարձակումից հետո ենթարկվեց էթնիկ զտման, և Արցախից բռնի տեղահանվեցին մեր ԱՐՑԱԽԱՀԱՅԵՐԸ՝ հիմա ավելի քան երբևէ հայտարարում ենք րոպե առաջ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ և ՊԵՏԱԿԱՆԱՄԵՏ ՆՈՐ ՈՒԺ Կուսակցություն հիմնելու մասին:
Նրանք, ովքեր տոգորված են հայրենասիրության վեհ գաղափարով, և դառնալու ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԵԿ ԲՌՈՒՆՑՔ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ և ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ և ՍՈՒՎԵՐԵՆՈՒԹՅԱՆ, և ԱՐՑԱԽԸ ետ վերադարձնելու համար բոլոր անկուսակցական, Հայամետ և Պետականամետ մտածող՝ գաղափարի անձիք կարող են անդամագրվել մեր Նոր հիմնադրվող Պետականամետ Ուժի կուսակցությանը:
Նաև ցանկանում եմ դիմել՝
Սիրելի Արցախցիներ
Ցանկանում եմ ձեզ հայտնել,որ շուրջ 2 ամիս անձնուրաց զբաղվում եմ «ԱՐԱՏՏ- ՎԱՆ»ՀԿ ձեր ներկայացրսծ դիմումներով,որոնք ըստ էության բազմազան և բազմաբովանդակ են սկսած 100,50֊հազարականներից,40+10֊հազարականներից ավարտած այլ խնդիրներով։
Պետք է փաստեմ,որ դիմումների մեծ մասը դրական լուծում են ստացել, դիմողների պահանջները բավարարվել են, մյուսներինն էլ ընթացքի մեջ են։
Սիրելի Արցախցիներ
Համոզված եմ,որ ձեր հույսն ու հավատը չեք կորցրել , և բոլորդ էլ տոգորված եք Արցախը ետ վերադարձնելու վեհ գաղափարով, որի համար պետք է շարունակել պայքարը միահամուռ կերպով որպես մեկ բռունցք,մեկ ազգ,մեկ պետություն։
Ղեկավարվելով մեկ ազգ,մեկ պետություն կարգախոսով, ստեղծում եմ նոր ուժ կուսակցություն։
Հրավիրում եմ բոլորին միանալ մեզ և անդամագրվել մեր նորաստեղծ կուսակցության շարքերը հանուն ժողովրդավարոյթյան, պետականության,ժողովրդի և հայրենիքի։
Փետրվարի 10-ին տեղի է ունենալու կուսակցության անդրանիկ համագումարը,որին բոլոր ցանկացողները կարող են մասնակցել նախապես գրանցվելով և նաև բարձրաձայնել իրենց բոլոր խնդիրները։
Մեզ հետ կարող եք կապ հաստատել և անդամագրվելու՝ համար հետեւյալ հեռախոսահամարով՝ +37499809180, որին կցված են WatsApp, Telegram հավելվածները։ Կանխավ Շնորհակալություն
Հարգանքով՝ Արսեն Սարգսյան