Էրդողանը դիմել է Հայաստանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տողատակում սպառնալիք հնչեցնելով, հայտարարել է, թե Հայաստանի իշխանությունները, դասեր քաղելով վերջին իրադարձություններից, չպետք է սադրանքների դիմեն։

Այս մասին նա ասել է Հունաստանից վերադառնալուց հետո ինքնաթիռում՝ լրագրողների հետ զրույցում:

Էրդողանի խոսքով՝ Հայաստանի շահերից է բխում օգտագործել խաղաղության հնարավորությունը և չընկնել «ապակողմնորոշող երկրների թակարդը»:

«Բաց մի՛ թողեք հնարավորությունը, Ադրբեջանի հետ խաղաղության վրա հիմնված հարաբերությունները լավագույն տարբերակն են Հայաստանի համար։ Նրանք, ովքեր զինում են նրան, ամենակարճ ժամանակում Հայաստանը կթողնեն»,- ասել է Էրդողանը՝ ակնարկելով Ֆրանսիային:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.