ՀՀԿ-ականները լքել են իրենց տները ու կապրեն հյուրանոցներում.

Politik.am-ը գրում է.

ՀՀԿ-ականները անհանգստացած են վերջին օրերի զարգացումներից: Երեկվանից ընդդիմադիրները գրավել են Երևանի Ֆրանսիայի հրապարակը ու հայտարարել են շուրջօրյա հավաքներ սկսելու մասին:Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ փորձելու են քվեարկության օրը թույլ չտալ ՀՀԿ-ական պատգամավորներին լքել իրենց բնակարանները:

politik.am-ի տեղեկություններով այս հայտարարությունը անհանգստացրել է ՀՀԿ-ին և կուսակցությունում իրենց պատգամավորներին զգուշացրել են, որ քվեարկությունից մեկ օր առաջ իրենք պետք է բնակվեն կամ հարազատների մոտ, կամ հյուրանոցներում, որպեսզի ընդդիմությունը չկարողանա խոչընդոտել իրենց մասնակցությանը ԱԺ-ում կայանալիք քվեարկությանը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.