Նա Ձեր թշնամին է և Ձեզ չի ների. Միխեիլ Սաակաշվիլին ուղերձով դիմել է Նիկոլ Փաշինյանին

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսսայի նախկին նահանգպետ, Վրաստանում այժմ իր պատիժը կրող Միխեիլ Սաակաշվիլին «X»-ի իր միկրոբլոգում գրառմամբ դիմել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ զգուշացնելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից բխող սպառնալիքների մասին:

Գրառումն առանց խմբագրման ներկայացնում ենք ստորև.

Իմ ուղերձը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Ես առաջին անգամ եմ դիմում ձեզ և դա անում եմ հրապարակայնորեն, քանի որ շատ մտահոգված եմ մեր տարածաշրջանի և Հայաստանի ճակատագրով։ Ելնելով Ռուսաստանի և Պուտինի հետ շփվելու իմ փորձից, ով վերջերս ԱՊՀ գագաթնաժողովում գործնականում ինձ մեղադրեց այս կազմակերպության փլուզման մեջ, թույլ տվեք Ձեզ մի քանի խորհուրդ տալ։

Դուք իշխանության եք եկել ժողովրդական ընդվզումների արդյունքում, այսինքն՝ Պուտինի տերմինաբանությամբ՝ գունավոր հեղափոխություն, և հավատացեք, ինչպես էլ նրան հավատարմության երդում տաք, նա Ձեզ երբեք չէր ների և չի ների։ Ավելին, Ձեր վերջին հայտարարություններից, քաղաքական քայլերից և հատկապես Հռոմի ստատուտի վավերացումից հետո նա Ձեր արյան թշնամին է և Ձեզ տապալելու է իր ձեռքի տակ եղած բոլոր հնարավորություններով՝ ներքին անկարգություններ, ռազմական գործողությունների խրախուսում։ Նա Ձեզ տնտեսապես կխեղդի և կօգտագործի հիբրիդային պատերազմի ողջ զինանոցը:

Պետք է հիշել, որ շատ քիչ ժամանակ ունեք։ Իշխանության գալուց հետո Դուք չկարողացաք կամ հիմնարար բարեփոխումներ իրականացնել, ուստի Ձեր ներկայիս պետական ապարատն իսկապես Կրեմլի հինգերորդ շարասյունն է։ Դուք ուշացել եք եվրաինտեգրումից:

Որքան էլ Ձեզ համար դժվար լինի, Հայաստանի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձությունները նոր հնարավորություն են տալիս մեր տարածաշրջանին։ Որոշ ժամանակ անց մենք կարող ենք ապրել Բալթյան երեք երկրների պես՝ բաց սահմաններով, ստեղծել լոգիստիկ, ֆինանսական, էներգետիկ հանգույցների մի ամբողջ համակարգ՝ օգտագործելով մեր երեքից յուրաքանչյուրի առավելությունները։ Բայց դրա համար Դուք պետք է շտապեք և դեն նետեք ցանկացած տատանում, գնացեք all-in:

Պահանջել անհապաղ դուրս բերել ռուսական ռազմաբազան, դուրս գալ ԱՊՀ-ից, ՀԱՊԿ-ից, մաքսային միությունից և հայտ ներկայացնել Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին։

2013-ին մենք թռանք Երևան՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Բարոզուի հետ՝ ապարդյուն փորձելով համոզել ձեր նախորդին չմիանալ Մոսկվայի հովանու ներքո գտնվող այս կազմակերպություններից մի քանիսին։

Եվ վերջապես, դուք պետք է բացահայտորեն հայտարարեք և անհապաղ խաղաղության պայմանագիր կնքեք Ադրբեջանի հետ և դրանով ճանապարհ բացեք Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության մեջ հիմնարար փոփոխությունների համար։

Անձնական խիզախության և քաղաքական խիզախության պակաս չեք ունենա, և հուսով եմ, որ թույլ չեք տա Պուտինին ոչնչացնել ձեզ և միևնույն ժամանակ կործանել ձեր երկիրը և ամբողջությամբ խարխլել մեր տարածաշրջանը։

Բոլորիս առջև ծառացած վտանգը շատ իրական է և պահանջում է անհապաղ գործողություն: Հուսով եմ՝ այս անգամ չեք վարանի։
Հաջողություն Ձեզ և հաջողություն հայ ժողովրդին։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.