սոցցանցերում ակտիվ տարածում է գտնում հայտնի հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի գրառումն այն մասին, որ նրա հետևից մի խումբ երիտասարդներ հայհոյանք էին հնչեցրել՝ վիրավորելով ու սպառնալից տոնով խոսելով նրա հետ: Նազենի Հովհաննիսյանը նաև հրապարակել է այդ երիտասարդների ավտոմեքենայի լուսանկարն ու փոքր տեսանյութ՝ ինչպես նրանք «Էրեբունի» բժշկական կենտրոնի բակում հավաքված ավտոմեքենայի բեռնախցիկի մոտ կենացներ հնչեցնում ու ինչ-որ բան խմում: «Արմենպրես»-ը ներկայացնում է Հովհաննիսյանի գրառումը:
«Էսօր ընկերուհուս այցի էի եկել, Էրեբունի բժշկ. կենտրոն, լավ առիթ ունենք, շուտով երեխա է ունենալու։ ԲԱՅՑ, մեքենայով եկա, կայանեցի, իջա, քայլերս ուղղեցի դեպի մուտք, երբ հետևիցս լսեցի ահավոր հայհոյանք, ու բա թե «գայիր մի հատ նկարվեինք այ քո մ… ք...» (ներողություն տհաճ մանրամասների համար:
Չկարողացա «չլսել», ասում եմ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈ՞Ւ ԵՔ ձեր խոսքերի համար, գոնե հասկանո՞ւմ եք ինչ եք ասում, կամ ԻՆՉԻ ԵՔ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ԴՈՒՔ... ԹԵ՞ ձեր «տղամարդկությունը» միայն կնոջ մեջքի հետևից հայհոյանքով է դրսևորվում։
Ասում եմ հասկանո՞ւմ եք, որ էստեղ ԿԱՆԱՅՔ ԾՆՆԴԱԲԵՐՈՒՄ ԵՆ, ու ցավոք, նաև ձեզ պես վիժվածքների...
Ինձ նրանցից մեկն ասաց՝ դե լավ, լավ,գնա արդեն (իբր քանի հանգիստ ենք, վախեցնում են էլի…) ...
Դե ԲԱՎԱԿԱՆ Է ԷԼԻ, լռելու ճար չկա, էստեղ դնում եմ տվյալ «տղաներին», նրանց նկարեցի արդեն վերևի հարկից, մեքենայի համարը, հուսալով որ սա դաս կլինի մնացած բոլորին, ովքեր որոշեն հայհոյել, վիրավորել, ու դրանով բռնանալ որևէ ԱՂՋԿԱ՝ լինի փողոցում, պատահական, տաքսու մեջ, հետիոտն թե աշխատակից… Իրենց կանանց վրա ձեռք բարձրացնող ամուսին կոչվածներից մինչև փողոցում իրենց գռեհկություն թույլ տվող վախկոտ կենդանիներ։
Հ.Գ. Բակում լիքը տղամարդիկ էին, մեկը ծպտուն չհանեց, երևի իրենց մտածողությամբ. դե «քֆուր էր տվին էլի, հո մարդ չեն սպանել»…
Ահավոր ցավալի է, որ «Դրոգապան Յագորի» պատմությունից մի խազ անգամ չենք աճել (Նար- Դոս):
Հիշեցի, մի դեպք. Մայրս, լույս իջնի հոգուն, երբ դեռ ողջ էր, հորս հետ կանգառում երթուղայինի սպասելիս մի մարդ բարձրաձայն սկսել էր հայհոյել, Հայրս՝ 70 տարեկան մարդ սաստել էր, թե կանգառում կանայք կան, և ԻՄ ԿԻՆՆ Է, ՈՎ Է ձեզ իրավունք տվել հայհոյելու։
...Ես իմ Հոր աղջիկն եմ, մենք Քույրերով սովորել ենք մեզ պաշտպանել, ու էսպիսի բաները որևէ ձևով մարսելի չեն, քանի դեռ օրենք չկա՝ մարդուն պաշտպանող, ուրեմն Բակի օրենքով էլ կանայք պիտի իրենց պաշտպանեն։ ՀԵՐԻՔ Է ԱՐԴԵՆ։
Մի բան էլ, եթե էս 4-5 տղայից մեկն իրեն նման բան է թույլ տալիս ու մյուսները չեն սաստում կամ միանգամից բերանը փակում, ուրեմն իրենք էլ էդպիսին են, իրենց ստեղծած «ընտանիքն» էլ, վարակ են!
Ոնց հասկանում եմ շատ են նման պատմությունները, գրեք այստեղ, կարևոր է!!!
Շնորհակալություն հիվանդանոցի անվտանգությանը, որն անմիջապես իմ ասելուց հետո արձագանքեց, բայց էլ ինչ, ահավոր վիճակում մտա հիվանդասենյակ, զզված էս իրականությունից»։