Նոր մանրամասներ. Միայն թե իմանաք ո՞վ է Սարգիս Գալստյանը

Սարգիս Գալստյանը ժամանակին աշխատել է Արցախի ԱԱԾ-ում, Բակո Սահակյանի հետ բարեկամություն է սկսում անել, երբ Բակո Սահակյանը դառնում է Արցախի ԱԱԾ տնօրեն:
Սարգիս Գալստյանը լավ հարաբերություններ է ունեցել նաև Արցախի Հանրապետության լուծարման հրամանագիրը ստորագրած Սամվել Շահրամանյանի հետ:
Երբ 2020թ ընտրություններից հետ Սամվել Շահրամանյանի ԱԱԾ տնօրենի պաշտոնից տանում են Արցախի Ռազմահայրենասիրության նախարար, Սարգիս Գալստյանը դառնում է այդ նախարարության աշխատակազմի ղեկավար:


Սարգիս Գալստյանի քրոջ որդին՝ Վահե Հարությունյանը, Ստեփանակերտից լրագրող էր աշխատում Երևանի թերթերից մեկի համար՝ հիմնականում վարկաբեկելով Արցախցի այն պաշտոնյաներին, որոնք աշխատում էին նվիրումով և կոռուպցիայի մեջ չէին թաթախված՝ ի բացառություն բազմաթիվ այլ պաշտոնյաների:
Սարգիս Գալստյանը եղել է Արցախի Կրթության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ավելի վաղ՝ Շուշիի շրջանի վարչակազմում պաշտոնյա, Շուշի պլազա հյուրանոցի տնօրեն:
Սարգիս Գալստյանը Արցախում սորոսականության հնարած թեման գեներացնողներից էր:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.