Սարգիս Գալստյանի մասին՝ նոր մանրամասներ. Թաթուլ Հակոբյան

Թաթուլ Հակոբյանը գրում է.

Սարգիս Գալստյանի մասին՝ նոր մանրամասներ

Սարգիս Գալստյանը ժամանակին աշխատել է Արցախի ԱԱԾ-ում, Բակո Սահակյանի հետ բարեկամություն է սկսում անել, երբ Բակո Սահակյանը դառնում է Արցախի ԱԱԾ տնօրեն (2001-2007):

Սարգիս Գալստյանը լավ հարաբերություններ է ունեցել նաև Արցախի Հանրապետության լուծարման հրամանագիրը ստորագրած Սամվել Շահրամանյանի հետ:

Երբ 2020թ ընտրություններից հետ Սամվել Շահրամանյանի ԱԱԾ տնօրենի պաշտոնից տանում են Արցախի Ռազմահայրենասիրության նախարար, Սարգիս Գալստյանը դառնում է այդ նախարարության աշխատակազմի ղեկավար:

Սարգիս Գալստյանի քրոջ որդին՝ Վահե Հարությունյանը, Ստեփանակերտից լրագրող էր աշխատում Երևանի թերթերից մեկի համար՝ հիմնականում վարկաբեկելով Արցախցի այն պաշտոնյաներին, որոնք աշխատում էին նվիրումով և կոռուպցիայի մեջ չէին թաթախված՝ ի բացառություն բազմաթիվ այլ պաշտոնյաների:

Երեկ տեղեկացրել եմ, որ Սարգիս Գալստյանը, որ Ալիևի վարչակազմի կողմից նշանակվել է Ստեփանակերտի պարետ, Արցախի Ազգային ժողովի Արդարություն խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանի հարազատ հորեղբայրն է և Բակո Սահակյանի հետ ունի քավոր-սանիկական կապեր:

Սարգիս Գալստյանը եղել է Արցախի Կրթության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ավելի վաղ՝ Շուշիի շրջանի վարչակազմում պաշտոնյա, Շուշի պլազա հյուրանոցի տնօրեն:

Սարգիս Գալստյանը Արցախում սորոսականության հնարած թեման գեներացնողներից էր:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.