Հրապարակ թերթը գրում է.
«ՀՀԿ-ի շենքը պաշարելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո հնարավո՞ր է փոշմանեք, չգնաք շաբաթ օրվա նիստին՝ հարցրինք ՀՀԿ խորհրդի անդամ Առաքել Մովսիսյանին՝ Շմայսին։ «Դուք ոնց որ տեղը չեք բերում, հա՞, ինձ ոչ մեկի հետ չխառնեք»,- խրոխտ հայտարարեց նա։ Հետո անցավ ընդդիմությանը․ «Ինչի՝ Նիկոլը թրաշվե՞լ ա, համ էլ Բաքվի՞ց ա գալի, որ գրավելու ա Երեւանը, պաշարելու ա շենքերը»։ Եթե, այնուամենայնիվ, պաշարեցին, ի՞նչ եք անելու։
«Լավ, թող գան հանգստանան, հետո կտենանք ինչ են անում»։ ՀՀԿ-ական Համլետ Հարությունյանին էլ հարցրինք՝ եթե վաղը գաք ու տեսնեք, որ պաշարված է ՀՀԿ-ի շենքը, ի՞նչ կանեք։ «Սուսուփուս կմտնեմ գրասենյակ»։ Բա որ չթողնե՞ն։ «Ո՞վ կարող է չթողնի, այսինքն՝ իմ նկատմամբ բռնությո՞ւն պետք է գործադրեն… ես էլ կգործադրեմ, ադեկվատ պատասխան կտամ, ես բարոյական իրավունք ունեմ նիստին մասնակցելու»։ Իսկ եթե համոզե՞ն։ «Դուք ինձ լավ չեք ճանաչում, Նիկո՞լը պտի ինձ համոզի, մի քիչ հարգանք ունեցեք իմ անձի եւ իմ անցած ուղու նկատմամբ։ Ես Համլետ Հարությունյանն եմ, նա՝ Նիկոլ Փաշինյանը».