Ուկրաինայի Զինված ուժերը Նովոսելովսկոյե բնակավայրից ԼԺՀ նահանջի ժամանակ թողել են մեծ թվով զոհված զինծառայողների դիեր։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
ՌԴ ԶՈՒ մարտիկներից մեկը, ով այս ուղղությամբ առաջադրանքներ է կատարել, ասել է, որ դիերը պարզապես ընկած են փողոցներում, և Կիևը դրանք վերցնելու փորձեր չի անում։
«ՌԻԱ Նովոստին» հրապարակել է նաև անօդաչու թռչող սարքից արված տեսանյութ՝ արևմտյան ռազմական օկրուգի 1-ին տանկային պահակային բանակի զինծառայողների կողմից։