«Արձակուրդ գնալու ժամանա՞կ է, ո՞րտեղ էիք երբ դեկտեմբերի 28-ին...».«ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԿ-ի նախագահ

«ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախագահ Արսեն Սարգսյանը նոր գրառում է կատարել և անրադարձել  ընդդիմության պատգամավոր Թագուհի Թովմասյանին որտեղ ասել է պատգամավորը իր խոսքով  ընդդիմադիր պատգամավորները արձակուրդում են, դրա համար չեն մասնակցում ԼՂ-ի համար ակցիաներին.

 

Անկեղծ ասած ոչինչ չկար զարմանալու, սեզոնային «ընդդիմությանը» աշխատելավոճ է, գիտեք հե՞շտ է ամռան տապին, կանգնել հայրենիքը փրկել կամ ամանորի նախաշեմին Արցախը կսպասի՞, Իշխանիկը Դուբայում էր հայրենիքը փրկո՞ւմ...

Հ.Գ. Հ Նույն պատկերն էլ 2022-ի գարնանը մեկնարկած լաոների շարժման ժամանակ էր։ Ժողովրդին կոչ էին անում դուրս գալ փողոց, բայց ասում շոգ ա, կամ ցուրտ է պատճառաբանելով մեկնում էին արտերկիր՝ իբրև բուժվելու։ Նույնն էլ հիմա է, երբ Արցախը և 120000 արցախահայը կանգնած է էթնիկ զտման ցեղասպանության, սովամահ լինելու անդունդի եզրին ծովափերին հանգստանալուց հետո կվերադառնան, մի քանի հուզիչ ելույթներ կունենան, դրոշ կծածանեն ու փողոցներում...

Հ.Գ. Հիմա հարց՝ երբ 2022 թ-ի դեկտեմբերի 12-ից Արցախը բռնապետ բաքվի ալիևի՝ «բնապահպանի», «լրագողի» անվան տակ ապօրինի փակեցին Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը ո՞րտեղ էիք երբ ձմռան ցրտին ամսի 15-ին ԱՄՆ-ի դեսպանատան դիմաց որպես ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ ՀԿ նախագահ ինձ միացած Քաշաթաղից և Արցախից երեք հոգով ակցիա էինք անում ինքնաբուխ և գրություն հանձնում, ո՞րտեղ էիք երբ դեկտեմբերի 28-ին Արցախից ինձ միացած ՀԿ-ների հետ իմ նախաձեռնությամբ պաշտոնական գրություն հղեցինք ԵԱՀԿ-ի Մինսկի համանախագահ երկների անդամներին, ԵԽ-ի նախագահին, և ԵՄ-ի ներկայացուցչին, ո՞րտեղ էիք երբ 2023թ-ի մարտ-ապրիլ ամիսների արդեն մեն-մենակ ԱՄՆ-ի կոնգրեսականներին և Սենատին բարձրացրի Արցախի ինքնորոշման, ճանաչման հարց, և մարտի 5-ին Արցախում բռնապետ ալիևի հերթական ագրեսիայի ժամանակ դիմեցի դիվանագիտական և իրավական փաստերով Միջազգային կառույցներին, և այժմ ո՞րտեղ եք երբ ՀՀ-ի բոլոր դեսպաններին միջազգային կառույցներին կրկին գրություններ եմ ուղարկում հանուն Արցախի այսօրվա իրավիճակի ծայրահեղ և օրհասական վիճակում են գտնվում մեր Արցախի 120000 երեխաները, քույրերը, եղբայրները, որ առկա է սննդի և ամենատարական հոմանիտար օգնության կարիքն ունեն, լավ դու՛ք վերջապես ամոթի զգացում ունե՞ք թե ո՞չ, թե միայն տառապում եք իշխանության գալու և աթոռի մոլուցքով, ես որպես «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախագահ ավելի շատ եմ բոլոր միջազգային կառույցներին դիմել քան դու՛ք որպես ԱԺ-ի ընդդիմություն, ու թե որպես կուսակցություն դու՛ք ավելի շատ լիազորություն ունեք քան ես որպես ՀԿ նախագահ, բայց ի տարբերություն ձեզ ասեմ, իմ պայքարը և նպատակը հանուն Հայրենիքի, Հանուն ժողովրդի և Հանուն Արցախի փրկության է, իսկ Արցախի միակ Փրկությունը միավորել Մայր ՀԱՅՐԵՆԻՔԻՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ազգերի ինքնորոշման իրավունքով, այլ ոչ թե անջատում, կամ չգիտեմ ի՞նչ հայաքվե-ով , որ տառապում եք և տառապել եք Արցախը միշտ սարքելով իշխանության գալու մոլուցք և «փրկչի» դերը ստանձնելով Երևանի փողոցներում Արցախ եք փրկե՞լ...

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.