Ահա թե ինչ որոշում կայացրեց Ծառուկյանը...

«Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ Սերգեյ Բագրատյանը եւ Նաիրա Զոհրաբյանն այսօր Ազատություն ռադիոկայանին հայտնել են, որ դաշինքն ամենայն հավանականությամբ կողմ չի քվեարկի Սերժ Սարգսյանի թեկնածությանը վարչապետի պաշտոնում: 

 

lragir.am -ի տեղեկություններով  Ազատություն ռադիոկայանը հիշեցնում է, որ խորհրդարանում 58 մանդատ ունեցող ՀՀԿ-ին սկզբունքորեն պետք չեն Ծառուկյան դաշինքի ձայները: Դաշնակցության աջակցությունը բավարար է:

Բագրատյանն ու Զոհրաբյանը նշել են, որ քանի որ ընդդիմություն են, անտրամաբանական կլինի քվեարկել իշխող կուսակցության թեկնածուի օգտին՝ անկախ նրա անձնական որակներից:

Ծառուկյան դաշինքը կարծես թե փորձում է կողմնորոշվել, եւ չնայած ՀՀԿ-ի համար մեծ հաշվով դա նշանակություն չունի, Ծառուկյան դաշինքի հրաժարվելը կարող է նշանակել, որ Սերժ Սարգսյանի թեկնածության շուրջ կոնսենսուս չկա, որի մասին խոսում են բազմաթիվ հանրապետականներ: Ավելին, Սերժ Սարգսյանի թեկնածությունը փաստացի «ծայրը ծայրին հասցնելով» է անցնելու:

Եթե հանրապետականների մի մասը որոշի այլ կերպ քվեարկել կամ էլ չգա խորհրդարան, քվեարկությունը կարող է ձախողվել:

Վարչապետի ընտրության օրվան ընդառաջ քաղաքական ուժերը հստակեցնում են իրենց դիրքորոշումներն ու ծրագրերը:

«Եթե տասնյակ, հարյուր հազարավոր մարդիկ, ինչպես ակնկալում եմ, փողոց դուրս գան եւ հաղթանակ չապահովեմ, կհեռանամ քաղաքականությունից», - հայտարարել է ընդդիմադիր Քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, ով նախաձեռնել է «Իմ քայլը» ակցիան՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի «երրորդ ժամկետի»:

 

Ապրիլի 13-ից 4 օր շարունակ հանրահավաքներ են տեղի ունենալու Ազատության հրապարակում, որը պետք է ավարտվի խորհրդարանի շրջափակմամբ, որ թույլ չտրվի վարչապետի ընտրություն անցկացնել:

 

 

Սերժ Սարգսյանի դեմ շարժմանը մի քանի այլ ուժեր էլ են միացել, սակայն Երկիր ծիրանի կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանն Ազատություն ռադիոկայանին հայտնել է, որ չի վստահում Նիկոլ Փաշինյանին եւ նրա հետ համագործակցության պատճառներ չի տեսնում:

Երեկ հայտարարվել է, որ վարչապետի թեկնածու է առաջադրվելու Սերժ Սարգսյանը: Ընդ որում, ինչպես նշել է վարչապետ Կարեն Կարապետյանը, միակ պատճառը «ներկայիս կոնֆիգուրացիան պահպանելու» նպատակահարմարությունն է կառավարման նոր համակարգի սահուն անցնելու համար: Այլ թեկնածություններ քննարկվե՞լ են, արդյոք որոշվել է, որ նրանք չեն կարող սահուն անցում ապահովել:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.