Պետրոս Ղազարյանն իր ֆեյսվուքյան էջում գրառում է արել, որտեղ ասվում է․
Ուրեմն հրապարակում մի ավտո թեթև կպնումա իմ ավտոյին, թեթև խազ ա լինում։ Իջնում , ասում եմ զգույշ քշի,նստում շարունակում եմ։
Մի անդաստիարակ նենց նյութ ա գրում, իբր ես վթարի եմ ենթարկվել ու սենց սարսափազդու բաներ։
Ավելի ճոխացնելով նույնը արտատպում են մեր խայտառակ ԶԼՄ կոչվածները։
Արդյունքում բոլոր բարեկամներս ու ընկերներս զանգեցին,որոնց հետ վաղուց չէի շփվել)
Հիշեցնենք, որ ավելի վաղ shamshyan.com-ը գրել էր, թե Երևանում՝ Հանրապետության հրապարակում, բախվել են Honda-ն ու Nissan-ը․ Honda-ի վարորդը, ով ԿԳՄՍ նախարարի ամուսին Պետրոս Ղազարյանն է, մուննաթ գալով Nissan-ի վարորդի վրա, դեպքի վայրից «ճողոպրել է»՝ չսպասելով ԱՊՊԱ-ին ու պարեկներին։