Ադրբեջանական և թուրքական մեդիան կրկին ցնցումների մեջ է, իսկ պատճառը Ծանրամարտի Եվրոպայի և Աշխարհի առաջնությունների չեմպիոն, ծանրորդուհի Նազիկ Ավդալյանի քայլն է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող պատանիների ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ, որտեղ Նազիկ Ավդալյանը հանդես է գալիս որպես մրցավար։
Մրցաշարի ընթացքում Թուրքիայի ներկայացուցչի չեմպիոն հռչակվելուց հետո դահլիճում հնչում է Թուրքիայի պետական օրհներգը, որի ժամանակ Նազիկ Ավդալյանը ոտքի չի կանգնում։ Հրապարակված կադրերում երևում է, որ վերջինս կքանստել է։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ թուրքական պատվիրակության բողոքի արդյունքում մրցաշարի կազմակերպիչները Նազիկ Ավդալյանին հանել են հիմնական մրցավարական կազմից ու փոխադրել ռեզերվ։
Մանրամասն՝ տեսանյութում.