Օդի ջեմաստիճանը կբարձրանա 10 աստիճանով․ ինչ եղանակ սպասել առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`

Հունիսի 24-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ։ Հունիսի 24-ի, 27-28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Հունիսի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 24-26-ն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։

Երևան քաղաքում`

Հունիսի 24-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ։ Հունիսի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 27-28-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.