Սյունիքի մարզի Կապանի Աճանան բնակավայրի մոտակայքում հայտնաբերված ադրբեջանցուն առաջինը տեսել, կասկածել ու իրավապահ մարմիններին ահազանգել է Կապանի անտառտնտեսության անտառապահ Արա Սուքիասյանը։ «Լուսադեմին մոտ էր, որ ինձ զանգահարեցին, ասացին՝ տագնապ է աշխատանքի վայրում, շուտ հասեք։ Տնօրենս՝ Սասուն Մանուկյանն, ասաց, որ պետք չի խուճապի մեջ ընկնել, ընդամենը պիտի հսկենք անտառային ճանապարհները, ցույց տանք կածանները ու ասաց՝ այն ադրբեջանցին այս կողմերում է»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց Արա Սուքիասյանը։
Նրա պատմելով՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին, իր տնօրեն Սասուն Մանուկյանին տեսել է վաղ առավոտյան Վերին Խոտանան գյուղի հատվածում։ «Մարզպետը բոլորին տեղաբաշխում է ըստ դիրքերի՝ անտառային ճանապարհների ու կածանների տարբեր հատվածներում։ Արա Սուքիասյանն ատամնաբույժի մոտ պիտի գնար ու թույլտվություն խնդրելով, ընդմիջման ժամին տիկնոջ հետ, իր սեփական ավտոմեքենայով Կապան է իջնում։ «Եկա ճանապարհին, տեսա մի հոգի անցնում է, տիկնոջս հարցրի՝ կարո՞ղ է սա այն ադրբեջանցին լինի, տիկինս ասաց՝ կարող է, ի՞նչ գիտես՝ ով կլինի։ Ավտոն դանդաղեցրի, տեսա շարժ չկա, ասի լավ, պտտվեմ»,- պատմում է կապանցի անտառապահը։
Հետո նկատում է ևս երկու մեքենայի, որ կանգնած են լինում։ «Մոտեցա, ասի՝ տղերք, նա ադրբեջանցի է, պիտի բռնենք։ Իրենք էլ հարցրին՝ ի՞նչ գիտես։ Հեռախոսումս նկարը ունեի, բացեցի, համոզվեցինք ու միանգամից ձեռները թելով կապեցինք»,-ասում է Արա Սուքիասյանը»,- գրում է աղբյուրը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: