Էլեկտրոնային ծանուցագրերի շուրջ աղմուկի ֆոնին Պետդուման նույն փաթեթում միանգամից երեք ընթերցմամբ ընդունել է փոփոխություն, ինչը թույլ է տալիս 18 տարեկաններին պայմանագրով զինվորական ծառայության ներգրավել միջնակարգ դպրոցն ավարտելուց անմիջապես հետո։
Նախկինում, ըստ օրենքի, մինչ այդ պետք էր ավարտել տեխնիկումը կամ բուհը, կամ առնվազն առաջին երեք ամիսը զորակոչով ծառայել:
Ռուսաստանի իշխանությունները ցանկանում են ներգրավել մինչև 400 հազար մարդու պայմանագրային ծառայության համար, մարտի վերջին հայտնել է Bloomberg-ը։
«Խնդիրը դրված է, և այժմ օրենքից հանվում են զինծառայության պայմանագրերի կնքման խոչընդոտները», BBC-ին ասել է «Քաղաքացի» իրավապաշտպան կազմակերպության տնօրեն Սերգեյ Կրիվենկոն։
Փոփոխությունը Դաշնության խորհրդի կողմից հաստատվելուց և նախագահի կողմից ստորագրվելուց հետո երեկվա դպրոցականները կարող են ռազմաճակատ գործուղվել ծառայության մեկնարկից 4 ամիս հետո։ Նախագահի հրամանագրի համաձայն՝ նրանք այլևս չեն կարողանա խզել պայմանագիրը մինչև Ուկրաինայի հետ պատերազմի ավարտը։
Փորձագետներն այս օրինագծերի ընդունումը կապում են համընդհանուր մոբիլիզացիայի Կրեմլի ծրագրերի հետ․ այն մոբիլիզացիա չի կոչվի, սակայն զորակոչի եւ պայմանագրային ծառայության սահմանափակումները հանելով՝ Կրեմլը մտադիր է համալրել բանակի շարքերը։