Մարտի լույս 13-ի գիշերը ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի մի բնակչուհի և գողության մասին հաղորդում տվել: Ահազանգով մեկնել են ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը և պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի ծառայողները: Տղամարդը կացնով սպառնացել է ոստիկանության ծառայողներին։
Նրա հարձակումը կանխելու, ինչպես նաև իրենց կյանքին կամ առողջությանը սպառնացող վտանգը չեզոքացնելու համար կիրառվել է հրազեն։ Տղամարդը տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն: Հրազդանի 45-ամյա բնակիչը, որը նախկինում դատապարտվել էր, մահացել է։ Կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են։
Ով է Սամվել Թովմասյանը , որը սպանվել է պարեկների կրակոցից: Վերջինս Հրադզան քաղաքի բնակիչ է եւ նախկինում եւս հայտնվել է իրավապահների տեսադաշտում:
Մասնավորապես ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Սամվել Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2019 թվականի հունիսի 1-ին Համլետ Նավասարդյանի հետ, գտնվելով Երևան քաղաքի Տրգրան Մեծի փողոցի վրա գործող «Կամուրջ» հացատանը ալկոհոլ է օգտագործել, որից հետո ժամը` 01:00-ի սահմաններում, դուրս գալով հացատնից Տիգրան Մեծ փողոցի 46-րդ հասցեի դիմաց առաջացած կենցաղային հարցի շուրջ սկսել է վիճաբանել Համլետ Նավասարդյանի հետ, որի ընթացքում վերջիններս փոխադարձ սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել և քաշքշել են իրար, ինչը նկատվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի հերթապահություն իրականացնող աշխատակիցների կողմից, վերջիններս միջամտել են վիճաբանությանը և փորձել են Սամվել Թովմասյանին և Համլետ Նավասարդյանին բերման ենթարկել, սակայն Թովմասյանը մոտ 20 րոպե փողոցում հավաքված տասնյակ քաղաքացիների ներկայությամբ անհասցե սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել, դիտավորությամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով ՀՀ ոստիկանության աշխատակիցների և քաղաքացիների նկատմամբ:
Սամվել Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել նաև այն բանի համար, որ նա 2022 թվականի փետրվարի 7-ին գողություն կատարելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով Հրազդան քաղաքի բնակիչ Գագիկ Քեշիշյանի հետ, ապօրինի մուտք են գործել «ՀրազՋէկ» ԲԲԸ-ին պատկանող ՚«Ռուս-հայկական բարեկամության տուն» շինություն և այնտեղից գողացել պատուհանի թվով 6 հատ ալյումինե փեղկեր՝ պատճառելով գույքային վնաս: Այս արարքի համար դատարանը նրան մեղավոր է ճանաչել և նրա նկատմամբ պատիժ նշանակել՝ ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետո, սակայն նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանելով փորձաշրջան՝ 2 (երկու) տարի ժամկետով։