Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած հուժկու երկրաշարժից հետո երկրի հարավային Հաթայի նահանգում գազատարի վրա պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:
Լրատվամիջոցները խողովակաշարի երկու հատվածներում բռնկված խոշոր հրդեհի կադրեր են հրապարակել: Բռնկման երկու օջախների միջև կա մոտ 3 կմ հեռավորություն։ Նշվում է, որ պայթյուններն ու հրդեհները սկսվել են Քահրամանմարաշի նահանգում ուժգին երկրաշարժից հետո: