Համացանցում տարածվում է տեսանյութ, որն արվել է գաղտնի՝ ՌԴ զինկոմիսարիատներից մեկում:
Տեսանյութում պատկերված է, թե ինչպես են զինկոմիսարիատում ստիպում, որ ՀՀ քաղաքացին, որը չի հանդիսանում ՌԴ քաղաքացի, մեկնի պատերազմ:
«Ընտանիքով եկել եք, աշխատատեղեր եք զբաղեցնում, իսկ հենց պետությունը ձեր կարիքն ունի, փախչում եք: Ձեզնից ի՞նչ տղամարդ»,- ասում է զինկոմիսարիատի աշխատակիցը:
Տղամարդը հակադարձում է, որ ինքը չի հանդիսանում ՌԴ քաղաքացի, սակայն ստանում է հետևյալ պատասխանը.
«Ի՞նչ կապ ունի, դուք այստեղ եք ապրում, ձեր կինն ու երեխաներն այստեղ են, ուրեմն գրեթե քաղաքացի եք»: Տղամարդուն նաև սպառնում են, որ հրաժարվելու դեպքում կվարվեն օրենքի ողջ խստությամբ: