Ռուսաստանի՝ Կամչատկայում Շիվելուչ հրաբխի ժայթքումը սկսվել է նոյեմբերի 20-ին։
Տեսանյութը րոպեում մեկ կադր հաճախականությամբ ցույց է տալիս, թե ինչպես է մոխրի սյունը բարձրանում հրաբխի «բերանից» և ծածկում շրջակայքը։ Մոխրի բարձրությունը հասնում էր 5 հազար մետրի։
Համաձայն Կամչատկայի հրաբխի ժայթքումների արձագանքման թիմի՝ մոխրի սյունը տարածվել է 10 կմ հյուսիս-արևելյան ուղղությամբ՝ դեպի Օզերնի ծովածոց: Նրա ճանապարհին բնակավայրեր չկան։