Փելոսին 20 տարի ղեկավարելուց հետո հրաժարվել է Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդի պաշտոնից

Դեմոկրատ կոնգրեսական Նենսի Փելոսին նոյեմբերի 17-ին որոշել է հեռանալ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդի պաշտոնից և չի ձգտի վերընտրվել՝ երիտասարդների համար ճանապարհ բացելու համար: CNN-ի փոխանցմամբ՝ նա այս մասին հայտարարել է հինգշաբթի և հավելել, որ կմնա պալատի սովորական անդամ։ Փելոսին այժմ 82 տարեկան է։

Նա նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ դեմոկրատները Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո կորցրել են մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում, և ինքն էլ կորցրել է խոսնակի պաշտոնի իրավունքը։ Փոխարենը հանրապետականների կողմից այս պաշտոնում կառաջադրվի Քևին Մաքքարթին։

Փելոսին Դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդն է 2003 թվականից։ Նա առաջին և մինչ այժմ միակ կինն է, ով զբաղեցրել է Ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնը։ Նա եղել է խոսնակ 2007 թվականի հունվարից մինչև 2011 թվականի հունվարը, այնուհետև 2019 թվականի հունվարից մինչ այժմ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.