MH17 մալայզիական Բոինգը խոցելու գործ. ռուս զինվորականներ Ստրելկովը, Դուբինսկին և Խարչենկոն ցմահ ազատազրկման են դատապարտվել։ Ամբաստանյալ Օլեգ Պուլատովն անմեղ է ճանաչվել։ Հաագայի դատարանը եզրակացրեց, որ Գիրկինի, Դուբնսկու և Խարչենկոյի համատեղ գործողությունները հանգեցրել են MH17 չվերթով թռչող 298 մարդու մահվան։ Նաեւ, դատարանի որոշմամբ, հանցագործները զոհերի հարազատներին պետք է վճարեն 16 մլն եվրո փոխհատուցում։