ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը մանրամասներ է ներկայացրել ՀՀ քաղաքացիների եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման վերաբերյալ։
Ըստ Բադասյանի. «Ինքնաշխատ կերպով գեներացվելու են եկամուտները ՊԵԿ-ի կողմից, առաջին փուլի սուբյեկտները մարդիկ են, որոնք հեշտությամբ կարող են հեշտությամբ իրենք էլեկտրոնային ներկայացնել հայտարարագրերը, հետագա փուլերում, եթե մարդիկ կդժվարանան, մեր սպասարկման սրահներում օգնություն կցուցաբերեն: Իրենց շատ բան չի մնում անելու, ընդամենը վերիֆիկացնել այն, ինչն ինքնաշխատ համակարգով գեներացվել է»։