ԱՄՆ Սենատի հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը խստորեն քննադատել է Պետդեպարտամենտին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրե սիային պատասխան չտալու համար:«Սա ամենահիասթափեցնող լսումներից մեկն էր, որը ես երբևէ ունեցել եմ, բայց այն պարզեց ամեն ինչ ինձ համար: Նախ, ինձ թվում է, որ ԱՄՆ-ն նույն անկողնում է Ադրբեջանի հետ»,- ասել է Մենենդեսը:Կոմիտեի նախագահը քննադատել է նաև ԱՄՆ-ին Հայաստանի և Արցախի դեմ ադրբեջանական ագ րեսիան բացահայտ և միանշանակ դատապ արտելուց հրաժարվելու համար։
«Դուք պետք է ընդունեք, որ կա ագրեսոր։ Եթե ինձ բռնության են ենթարկում, դուք երկու կողմերին էլ կոչ եք անում դադարեցնել բռն ությունը։ Եթե կա մի կողմ, որը ագրեսոր է, ապա պետք է ձեր մեկնաբանությունները ուղղեք ագրեսորին: Կարծես թե դա մեզ չի հաջողվում»,- ասել է Մենենդեսը:
Նախագահին զայրացրել է Պետդեպարտամենտի հետաքննության բացակայությունը 2020 թվականի պատերազմի ժամանակ Արցախի դեմ Ադրբեջանի կողմից ապօրինի զի նամթերքի, մասնավորապես կասետային զինամթերքի, սպիտակ ֆոսֆորի օգտագործման վերաբերյալ, որոնք անօրինական են։ Նա նաև վրդովմունք է հայտնել Պետդեպարտամենտի անգործության կապակցությամբ ադրբեջանական զինուժի կողմից հայ ռազմագերիների սպա նության և սեպտեմբերին կին զինծառայողի սպանության հարցում։«Մենք ոչինչ չենք արել ստուգելու հայ զինվորների մահապատժի տեսագրությունը, հայ զինվորների նկատմամբ բռնությունները, ոչինչ չենք արել։ Հարցնում եմ՝ գիտե՞ք տեսանյութերի մասին, պատասխանում եք՝ այո, բայց մենք ինչ-որ բան արե՞լ ենք դրանք ստուգելու համար, դուք պատասխանում եք՝ ոչ»,- ասել է Մենենդեսը: