ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապացույց չի համարում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այն համոզմունքը, որ Լեհաստանում ընկած հրթիռը ուկրաինական չէ։ Այս մասին նա լրագրողներին ասել է Սպիտակ տանը Ասիայից վերադառնալուց հետո, հայտնում է Ռոյթերսը։
Զելենսկին ասել է, որ վստահ է, որ նոյեմբերի 15-ին Լեհաստանում ընկած հրթիռը ուկրաինական հակաօդային պաշտպանության հրթիռ չէ։ Նա նաև կոչ է արել ուկրաինացի փորձագետներին թույլ տալ հետաքննել միջադեպը:
Բայդենին խնդրել են անդրադառնալ Զելենսկու խոսքերին։ «Դա ապացույց չէ»,- լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը։
Միևնույն ժամանակ, Սպիտակ տունը կարծում է, որ Ռուսաստանը պատասխանատու է Լեհաստանում հրթիռների անկման համար, քանի որ նոյեմբերի 15-ին նա է զանգվածային հրթիռային հարձակում իրականացրել Ուկրաինայի վրա։