Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում 31-ամյա կնոջը եւ նրա երկու երեխային դաժանաբար սպանելու վարույթով վկան mediahub.am-ի հետ զրույցում պատմել է, որ դեպքի պահին լսել է մոր ձայնը։
«Ոճիր, որը կարող էր կանխվել, բայց ակամա կատարվեց տականքի շնորհիվ, տականքի ձեռքերը չկանխվեց։ Վկան ես եմ։ Գիշերվա կեսին լացի ձայնը լսեցի, բայց չկարողացա կանխել, որովհետեւ հայի պես մտածեցի՝ երեւի մայրն իր երեխային սաստում է։ Մոր կարճ՝ «վայ»-ը լսեցի ու երեխայի լացի ձայնը, ինչ իմանայի, որ ոճիր էր կատարվում»,- պատմեց վկան։