Հենց Այս պահին պայթունավտանգ իրավիճակ է.ՀՀԿ գրասենյակը շրջափակված է. բողոքի մասնակիցները...

 

Այսօր երեկոյան #ՄերժիրՍերժին նախաձեռնությունը բողոքի ակցիա էր կազմակերպել ՀՀԿ գրասենյակիմոտակայքում: politik.am -ի տեղեկություններով Նախաձեռնության անդամները նպատակ ունեին շրջափակել ՀՀԿ գրասենյակը, որտեղ այսօր պետք է տեղի ունենա կուսակցության ԳՄ նիստ:

Մինչ ակտիվիստների գալը ոստիկանության աշխատակիցները արդեն իսկ շրջափակել էին ՀՀԿ գրասենյակ տանող բոլոր ճանապարհները, որպեսզի բողոքի ակցիայի մասնակիցները չկարողանան մոտենալ կուսակցության գրասենյակին:

Բողոքի ակցիայի մասնակիցներին են միացել նաև նստացույց իրականացնող ազատամարտիկները, Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ politik.am