Ահա թե ինչ կլինի Ուկրաինայում. Բայդեն

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների հարցը կախված է Ուկրաինայից։

Ինչպես հաղորդում է UNIAN-ի թղթակիցը, Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում ԱՄՆ նախագահին խնդրել են պարզաբանել, թե ինչ նկատի ուներ, երբ ասել էր, որ մնում է պարզել, թե արդյոք Ուկրաինան պատրաստ է փոխզիջման գնալ Ռուսաստանի հետ։ Բայդենը պարզաբանել է, որ ոչ մի դեպքում նկատի չի ունեցել տարածքային զիջումները։ «Ոչ, ես այդպես չեմ կարծում: Դա կախված է ուկրաինացիներից: Ոչինչ Ուկրաինայի մասին առանց Ուկրաինայի», – ընդգծել է Բայդենը:

Միաժամանակ ԱՄՆ նախագահը նշել է, որ անձամբ չի մտածում փոխզիջումների մասին։

Բայդենը պարզաբանել է, որ եթե ռուսական զորքերը դուրս բերեն իրենց ուժերը Դնեպրի աջ ափից, Ուկրաինան և Ռուսաստանը, կորոշեն, թե ինչ անել ձմռանը և գնա՞ն արդյոք փոխզիջումների։ «Ահա թե ինչ կլինի: Այո, կամ ոչ: Ես չգիտեմ, թե նրանք ինչ կանեն», – ասել է Բայդենը, բայց հավելել է, որ չի ասի ուկրաինացիներին, թե ինչ պետք է անեն:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.