Լավ լուր Փենսիլվանիայից. Ջոն Վետերմանը, որին աջակցում էին հայկական, հրեական, հունական և քրդական լոբբիները, հաղթեց Սենատի համար պայքարում Թրամփի և Էրդողանի կամակատար, Հայոց ցեղաս-պանությունը ժխտող և թուրք շn-վինիստների շահերը պաշտպանող Թուրքիայի քաղաքացի Մեհմեդ Օզի:
Քվեարկության արդյունքը՝ 49,3% Ֆեթերմանի, 48,2% թուրքի համար։ – Արմ Լnւր
Հայ դատը տեղեկացնում է. «Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գլխավորած կոալիցիայի տևական ջանքերի արդյունքում, որին մաս էին կազմում Ամերիկայի հունական, հրեական, քրդական և այլ համայնքային կազմակերպություններ, հնարավոր է եղել խափանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտերիմ քաղաքական գործիչ, ազգությամբ թուրք և Թուրքիայի քաղաքացի Մեհմեդ Օզի ընտրությունը որպես ԱՄՆ Սենատի անդամ։
Օզը, բացի թուրքական իշխող վերնախավի հետ իր անթաքույց կապերով, հայտնի է նաև Հայոց ցեղաս-պանության մերժմամբ։ Մեհմեդ Օզի ընտրվելը որպես սենատոր, էական խոչընդոտներ կարող էր հարուցել ինչպես Ամերիկայի հայ համայնքի, այնպես էլ հայ-ամերիկյան հարաբերությունների համար։»