Դատարանի որոշումը հրապարակվել է

ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը և բացակայելու արգելքը: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Ըստ վարույթն իրականացվող մարմնի՝ գործը վերաբերվում է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի պաշտոնատար անձանց կողմից յուրացման, վատնման այլ դրվագների, ինչպես նաև առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու մի շարք դրվագների առնչությամբ։

Միքայել Նարիմանյանը ձերբակալվել է նոյեմբերի 5-ին:

Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների Նարիմանյանի ձերբակալումը կապված է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դեմ պատրաստվող հնարավոր քրեական հետապնդման հետ, որը վարույթի շրջանակում վկայի կարգավիճակ ունի:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.