Ես վահան եմ, ով պետք է պահի մարդկային թագավորությունը, հետ չեմ գալու ու թագ չեմ կրելու իմ գլխին․ հուլիսյան և 44-օրյա պատերազմների մասնակից Հայկազ Մկրտչյանը

Արցախյան պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանը շախմատիստ էր, իսկ զորամասում հաշվարկի հրամանատար։ Նա ծառայել է Տավուշում, մասնակցել է 2020 թվականի հուլիսյան մարտերին, իր ճիշտ հաշվարկի շնորհիվ կարողացել են թշնամուն մեծ վնասներ հասցնել։

«Չէր սիրում պարտվել, հատկապես ծանր էր տանում անարդար պարտությունները»,- ասում է Հայկազի մայրը՝ Աննա Մկրտչյանը։

Հայկազ Մկրտչյանին հոկտեմբերի 14-ին տեղափոխել են Արցախ, վիրավորում է ստացել հոկտեմբերի 29-ին, 12 օր պայքարել է կյանքի համար, նոյեմբերի 9-ին զոհվել է։

Ֆեյսբուքյան իր էջում Հայկազը գրառում էր կատարել․ «Ես վահան եմ, ով պետք է պահպանի և պաշտպանի մարդկային թագավորությունը ու թուրն եմ մթության մեջ․․․հետ չեմ գալու ու թագ չեմ կրելու իմ գլխին»։

Հայկազ Մկրտչյանը ծնվել է 2000 թվականի հոկտեմբերի 30-ին, զոհվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին։

Մանրամասները՝ տեսանյութում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.