«Իսկ ի՞նչ հաջողություն է ակնկալում, ո՞վ իր իշխանության օրոք չի ճանաչել Արցախը, ո՞վ պետության ու հայ ժողովրդի կարևորագույն պետական գույքը պարտքի դիմաց կոպեկներով տվել է Ռուսաստանին՝ պուԾինին...». «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԿ նախագահ

«ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ  նախագահ ` Արսեն Սարգսյանը անրադարձել է Ռոբերտ Քոչարյանի վաղվա ցույցին.

 

Քոչարյանն ասել է, թե «հուսահատվել չի կարելի, պայքարը պետք է շարունակվի…»։

Տեսեք ո՞վ է խոսում պայքարից, մի մարդ, ում իշխանության օրոք Արցախը չի ճանաչել ու չի դիմել իր ընկերոջը՝ պուԾինին, ու իր իշխանության օրոք էլ Մարտի 1 է տեղի ունեցել, հոկտեմբերի 27, ու հիմա իրեն «միակ տղամարդ» համարողը խոսու՞մ է Արցախից։ Արցախը ուզու՞մ ես փրկել, գնա Արցախը շենացրու…

Նաև այս 《մարդն》 ասել է, որ անհաջողության դեպքում սա ընդդիմության վերջին հանրահավաքն է լինելու, որին ինքը կմասնակցի»։

Իսկ ի՞նչ հաջողություն է ակնկալում, ո՞վ իր իշխանության օրոք չի ճանաչել Արցախը, ո՞վ պետության ու հայ ժողովրդի կարևորագույն պետական գույքը պարտքի դիմաց կոպեկներով տվել է Ռուսաստանին՝ պուԾինին, և իր օրոք տեղի ունեցել Հայաստանի պատմության մեջ հոկտեմբերի 27-ն ու մարտի 1-ը…

Քոչարյանի խոսքերը նման են այն վերակենդանացման բաժանմունքում պառկած մահամերձ հիվանդի ցանկությանը, որի ախորժակը աշնան վերջին՝ կիսամեռ վիճակում , ծիրան է սիրտը ուզում, կամ առանց արգանդի կինը երեխա է ուզում։«Միակ տղամարդ» համարողի իշխանության հասնելու տենչանքը սահման չունի, ինչպես երկիրը «ասպատակելն ու կեղծիքը…»։

Նրա «ցանկությունը» ի կատար ածող դաշնակները հանրահավաքը մարդաշատ դարձնելու համար ձգտելու են օգտագործել, թե՜ Հայաստանում, թե՜ Արցախում ապրող ղարաբաղցիներին, որոնց ավտոբուսներով բերելու են Երևան, ինչպես 2021թ-ի ընտրություններից առաջ, երբ Հանրապետության հրապարակում «միտինգ» էին կազմակերպել իր եղբայր պուԾինի Ռուսաստանի դրոշներով։

Ախր ձեզանից ի՞նչ ընդդիմություն, կամ Արցախը փրկող, դուք իշխանություն տենչացող եք, և մինչև քոքը մաշելու եք։

Հ.Գ. ոչ մի նախկինների վերադարձ չի լինելու, դա ես եմ խոստանում հայ ժողովրդին և , որպես 18 տարի անկուսակցական հայ, հայտարարու՜մ եմ և կո՜չ եմ անում , տեղեկացնում եմ այս ամենի նախաշեմին, որ ստեղծում եմ Նոր Ուժ, ոչ իշանական, ոչ էլ ընդդիմադիր չի լինելու, այլ մեկ այլ ՈւԺ՝ որտեղ միայն լինելու են անկուսակցական Հայեր` Պետականամետ և Հայամետ , Ի շահ Հայաստան աշխարհի և Ի շահ համայն Հայ ժողովրդի , իսկական Սրտացավ, գիտակից մարդիկ։ Հասնել՝ Հայոց Ցեղասպանության ճանաչմանը, և անօրինական լենին-քեմալ եղբայրական «Մոսկովյան» և «Կարսի» պայմանագրի մերժմանը, և Հայաստան աշխարհի Սուրբ հողի համար ովքեր պատրաստ են պայքարել, ու թույլ չտալ ոչ մի նախկինի վերադարձը…

Հարգանքով՝ «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ

նախագահ ` Արսեն Սարգսյան

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.