Թուրքիան կարող է դիմել Ռուսաստանի օգնությանը՝ Մերսինում և Սինոպում ոչ միայն առաջին և երկրորդ ատոմակայանների, այլ նաև երրորդ ատոմակայանի կառուցման համար, այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները:
«Աքկույու ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը կգործարկվի 2023 թվականի վերջին կամ 2024 թվականի սկզբին։ Պուտինի հետ քննարկել ենք Սինոպում ատոմակայանի կառուցման հարցը։ Մենք կբացենք առաջին բլոկը, հետո ևս երեք բլոկ մեկը մյուսի հետևից, իսկ հետո երրորդ ատոմակայանը կկառուցենք մեկ այլ վայրում»,- այս մասին ասել է Թուրքիայի նախագահը։ Էրդողանը չի հստակեցրել, թե Թուրքիայի որ շրջանում կարող է կառուցվել երրորդ ատոմակայանը։