Անկարան շոկ է ապրել հացահատիկի գործարքին մասնակցությունը դադարեցնելու Ռուսաստանի որոշումից հետո: Նման հայտարարություն է արել Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Վահիթ Կիրիշչին: Պաշտոնյան հավելել է, որ Թուրքիան ճգնшժամի հաղթահարման հույս ունի։
«Մենք ցնցված Էինք, երբ Ռուսաստանն ասաց, որ այդ գործում չկա` որպես արդարացում բերելով հարձակումը։ Բայց ես վստահ եմ, որ այդ խոչընդոտը կհաղթահարվի մեր նախագահի շնորհիվ։ Մենք շարունակելու ենք հոգ տանել և աջակցել գյուղատնտեսությանը և մեր ֆերմերներին»,–հայտարարել Է նախարարը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ի վաղ առավոտյան Կիևը հարձшկվեց Սևծովյան նավատորմի և քաղաքացիական նավերի վրա, որոնք Սևաստոպոլի տեղակայման վայրի արտաքին և ներքին ուղերթեր էին իրականացնում:
Ավելի վաղ Ռուսաստանը հայտարարեց, որ Սևաստոպոլում տեղի ունեցած ահшբ-եկչության պատճառով դադարեցնում է մասնակցությունը Ուկրաինայի նավահանգիստներից ապրանքների արտահանմանը։