ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հերթական գրառումն է արել, ըստ որի՝ եթե Ուկրաինան հաղթի, Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի։
«Արևմտյան երկրների թեզը՝ չի կարելի թույլ տալ, որ Ռուսաստանը հաղթի պատերազմում, նշանակում է՝ եթե Ռուսաստանը չի հաղթում, ապա, ըստ ամենայնի, հաղթում է Ուկրաինան։ Կիեւի ռեժիմը սահմանել է Ուկրաինայի նպատակը՝ նախկինում իրեն պատկանող բոլոր տարածքների վերադարձը։ Սա նշանակում է սպառնալիք մեր պետության գոյությանը և Ռուսաստանի փլուզում։ Իսկ դա նշանակում է առիթ՝ Ռուսաստանի Դաշնության պետական քաղաքականության հիմունքների 19-րդ կետի կիրառման համար»,- գրել է Մեդվեդեւը Telegram-ում։
Համաձայն վերը նշված կետի՝ Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել ոչ միջուկային ագրեսիայի դեպքում, եթե դա վտանգում է պետության գոյությունը։