Տեսախցիկը ֆիքսել է Հնդկաստանի արևմտյան Գուջարաթ նահանգում կամրջի փլուզման պահը: Հնդկաստանի Գուջարաթ նահանգում կամուրջի փլուզման հետևանքով զnհվել է 120 մարդ։ Ողբերգшկան միջադեպը տեղի է ունեցել նախօրեին։ Ավելի քան 140 տարի առաջ կառուցված կամուրջը, որն անցնում էր Մաչու ամբարտակի վրայով, վերջին երկու տարում փակ է եղել և վերաբացվել է յոթ ամիս տևած վերանորոգումից հետո։
Միջադեպը տեղի է ունեցել վերաբացումից ընդամենը չորս օր անց։ Փլուզման պահին կամուրջի վրա եղել է ավելի քան 500 մարդ, այդ թվում՝ երեխաներ։ Միջшդեպի հետևանքով ավելի քան 350 մարդ է հայտնվել ջրում։ Շուրջ 100 մարդ համարվում է անհետ կորած։