Թուրք նախարար Աքարը Շոյգուին պատասխանել է՝ պայթեցրեք

Լragir.am-ը գրում է.  «Այսօր մեր երկրների պաշտպանության նախարարները ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուի խնդրանքով զրուցել են նրա հետ։ Մեր երկրները հասկացրել են, որ մենք բոլորս մերժում ենք Ռուսաստանի բացահայտ կեղծ պնդումները, թե Ուկրաինան պատրաստվում է օգտագործել «կեղտոտ միջուկային ռումբ» սեփական հողում։ Աշխարհը կճանաչի այս հայտարարությունը որպես էսկալացիայի պատրվակ օգտագործելու փորձ։ Մենք նաև մերժում ենք Ռուսաստանի կողմից էսկալացիայի ցանկացած պատրվակ»,- ասվում է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է կիրակի երեկոյան:

Արտգործնախարարները նաև հայտնել են իրենց վճռականությունը՝ շարունակելու աջակցել Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին անվտանգության ոլորտում և շարունակել երկրին տնտեսական և հումանիտար օգնություն տրամադրել Ուկրաինայի դեմ նախագահ Պուտինի դաժան ագրեսիվ պատերազմի պայմաններում։

Կիրակի ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարների հետ հեռախոսազրույցում հայտնել էր Ուկրաինայում իրավիճակի վատթարացման մասին և մտավախություն հայտնել, որ Ուկրաինան կարող է օգտագործել «կեղտոտ միջուկային ռումբ»։

Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան մերժեցին Շոյգուին, գտնելով, որ Ռուսաստանը պատրվակ է ստեղծում էսկալացիայի համար, զգուշացնելով հետեւանքների մասին։

Թուրքիանչի միացել արևմտյան երկրներին և չի զգուշացրել Ռուսաստանին ռումբ օգտագործելու կամ Կախովկայի հիդրոէլեկտրակայանում տեխնածին աղետ հրահրելու մասին։ «Պայթեցրեք այն», իր լռությամբ ասում է Թուրքիան:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.