Ռուսաստանի հերթական խոշոր ձախողումը

Եվրամիությունը վերջնականապես անկախացել է Ռուսաստանի Դաշնությունից բնական գազի մատակարարումից: Այս մասին ֆրանսիական RTL ռադիոյին տված հարցազրույցում ասել է ներքին շուկայի եվրակոմիսար Թիերի Բրետոնը։ «Այսօր մենք լիովին անջատված ենք ռուսական գազից… Մենք կախված էինք 40%-ով, իսկ հիմա՝ ընդամենը 7%-ով», ասել է նա։

Բրետոնի խոսքով, Ռուսաստանը դադարել է վստահելի գործընկեր լինել Եվրոպայի համար։ ԵՄ-ն այլ աղբյուրներից փոխարինել է 155 մլրդ խմ։ Նրա կարծիքով՝ գազի գինը կշարունակի նվազել։

«Գազի գները նվազել են 10%-ով, հիմա մենք ունենք 67 եվրո մեկ մեգավատ/ժամի դիմաց, այս ամառ 300 եվրոյի դիմաց։ Այսպիսով, գները նվազում են և կշարունակեն նվազել», հավելել է եվրահանձնակատարը։

Եվրամիությունը շատ արագ հաղթահարեց ռուսական գազից կախվածությունը, որը Կրեմլը փորձում էր օգտագործել իր պայմաններով Արեւմուտքին զիջումների մղելու համար։ Գազային շանտաժը, որին միացել էին Կրեմլի կողմից գնված եվրոպական քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ ու զլմ-ներ, որոնք ապոկալիպտիկ պատկերներ էին ուրվագծում Եվրոպայի համար, տապալվեց։ Փոխարենը, գնալով այդ քայլերին, Ռուսաստանը կորցրեց գազի իր ամենամեծ շուկան՝ Եվրամիությունը, եւ հիմա Թուրքիայի հետնամուտքով Եվրոպա մտնելու փորձեր է անում, ամբողջությամբ իր գազը հանձնելով նրան։ Պուտինից խոշոր նվերներ ստացած Էրդողանն անգամ զարմացել էր նրա այդ առաջարկից։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.