ԱՄՆ-ն մեծացնում է ճնշումը թուրք-ռուսական համատեղ բիզնեսի նկատմամբ

Թուրքիա այցելած ԱՄՆ կառավարական պատվիրակությունը թուրք գործարարներին զգուշացրել է Ռուսաստանի հետ աշխատելու մասին: Այս մասին գրում է թուրքական թերթը՝ հղում անելով Անկարայում իր աղբյուրներին։

 

Արեւմուտքը դժգոհ է «Թուրքիայի միջոցով Ռուսաստանի հետ առեւտրի տեմպերի արագացումից»։

«Գործարարների հետ հանդիպած ամերիկյան պատվիրակությունը զգուշացրել է, որ «մի շարք սահմանափակումներ կարող են կիրառվել նրանց նկատմամբ, ովքեր աշխատում են 75 տոկոս ռուսական կապիտալով ընկերությունների հետ»»,–գրում է թերթը։

Թուրքիայի որոշումը մարտ ամսից թույլատրել զուգահեռ ներմուծումը Ռուսաստան երկիրը վերածել է «տրանզիտային հանգույցի»: Ռուսաստանից բազմաթիվ ընկերություններ այստեղ բացել են իրենց ներկայացուցչությունները։

Թուրքիայի վիճակագրության ինստիտուտի տվյալներով՝ հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում դեպի Ռուսաստան արտահանումն աճել է 43%-ով։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.