«Սա խոշորագույն էներգետիկ օբյեկտներից մեկն է։ Այս հիդրոէլեկտրակայանի ամբարտակը պարունակում է մոտ 18 մլն խմ ջուր։ Եթե ռուսները պшյթեցնեն այս ամբարտակը, ապա ավելի քան 80 բնակավայր, այդ թվում՝ Խերսոնը, կհայտնվեն արագ հեղեղումների գոտում։ Հարյուր հազարավոր մարդիկ կարող են տուժել:
Ուկրաինայի հարավի զգալի հատվածի ջրի մատակարարումը կարող է ոչնչшցվել. Ռուսական այս ահшբեկչությունը կարող է Զապորոժիայի ատոմակայանը թողնել առանց ջրի սառեցման համար. ZNPP-ի ջուրը վերցվում է Կախովկայի ջրամբարից։ Անգամ Ղրիմ ջուր մատակարարելու համար կառուցված ջրանցքի շահագործումը, որն իբր ժամանակ առ ժամանակ «թխում են» Մոսկվայում, ամբողջությամբ կկործшնվի։ Սա է Ռուսաստանի իրական վերաբերմունքը մեր ուկրաինական Ղրիմի նկատմամբ։
Եվ ընդհանրապես, ռուսական այս կործшնարար բնապահպանական, մարդասիրական, տեխնածին հետեւանքները կարող են դառնալ այնպիսին, որ այն կոչվի պատմական աղետ»։
Զելենսկին հավելել է, որ Ռուսաստանն արդեն ամեն ինչ պատրաստել է այն իրականացնելու համար։
«Մենք պետք է անհապաղ գործենք, որպեսզի Ռուսաստանը հնարավորություն չունենա գործածել այս աղետը»,- ասել է նա։
Զելենսկին կոչ է արել միջազգային դիտորդական առաքելություն ուղարկել Կախովկա ՀԷԿ։