«Արատտա-Վան» հայրենասիրական, բարեգործական, իրավապաշտպան ՀԿ-ն դիմել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատին, Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահներին և ԱՄՆ Սենատին՝ պաշտոնական գրությամբ։ Դիմումի տեքստը անփոփոխ ներկայացնում ենք ստորեւ. Սույն թ-ի սեպտեմբերի 13-ին, կեսգիշերին, Ադրբեջանի զինված ուժերն ականանետերի և ԱԹՍ-ների կիրառմամբ մի քանի տասնյակ կիլոմետր երկայնքով հրետակոծել են Հայաստանի Հանրապետության սահմանագոտին՝պատճառելով մեծաքանակ մարդկային զոհեր, վիրավորներ, ինչպես նաև՝հասցնելով ենթակառուցվածքներին մեծածավալ նյութական վնասներ:Ադրբեջանական կողմի սանձազերծած զինված հարձակումները՝Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի մարզերի (Վարդենիս, Գորիս, Ջերմուկ, այդ համայքների գյուղերի ուղղությամբ և այլն) նկատմամբ հանցանք է ու բացահայտ ագրեսիա: Ադրբեջանի այս սանձարձակ արարքները, նրա կողմից ստեղծված պատերազմական իրավիճակներն անպատժելիության արդյունք են, ցեղասպան քաղաքականության հետևանք: Ակնհայտ է նաև,որ նրանք հարձակման արհեստական հիմքեր էին ստեղծում՝ կեղծ խաղաղության շղարշով:
Ադրբեջանը երբևէ չի դադարեցրել ցուցաբերել հայատյացության մոլուցքը,այլ՝ավելի խորացրել մեր երկրի ու ժողովրդի հանդեպ: Ես, որպես պետականամետ «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԿ-ի ներկայացուցիչ, տեղի ունեցածը գնահատում եմ որպես նախապատրաստված ագրեսիայի ակտ՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության, նրա ինքնիշխան տարածքի և տարածքային ամբողջականության սուվերենության դեմ: Ադրբեջանական զինված ուժերը հատուկ թիրախավորման են ենթարկում ՀՀ Գեղարքունիքի, Սյունիքի ու Վայոց Ձորի քաղաքացիական բնակավայրերը: Սա նրանց ձեռագիրն էր նաև 2016թ. ապրիլյան և 2020թ. 44-օրյա պատերազմների ժամանակ: Ադրբեջանական հարձակումները ՀՀ խաղաղ բնակավայրերի նկատմամբ, նաև ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած վայրերից են: ԱյսինքնՍյունիքի ու Գեղարքունիքի այն վայրերից, ճանապարհներից, որտեղ ներխուժել էին ու անօրինական տեղակայվել 2021թ. մայիսից: Օրինակ նշանառու հարձակման տակ են Գեղարքունիքի մարզի Սոթք, Նորաբակ, Կութ գյուղերը,դպրոցներից մինչև խաղաղ բնակիչների տներ: Սյունիքում խաղաղ բնակավայրերը հարձակման են ենթարկվում, կրակում են ինչպես Սյունիքի Կապան-Ճակատեն ճանապարհին, գյուղերի հարևանությամբ, այնպես էլ՝Սև լճի տարածք ներխուժած ու անօրինական տեղակայված ադրբեջանական դիրքերից: Ցանկանում ենք նաև տեղեկացնել, որ հենց սեպտեմբեր 13-ի գիշերն ադրբեջանական զինված ծառայողները թիրախավորել են Սյունիքի մարզի Կապան-Ճակատեն այլընտրանքային ճանապարհը, այդ թվում՝ բժշկական շտապ օգնության մեքենա։ Ադրբեջանի ավտորիտար ռեժիմն, իր անպատժելիության մեջ վստահ լինելով, թիկունքն ամրապնդելով, ս․թ․ փետրվարի 22-ին Մոսկվայի հետ «դաշնակցային գործակցության մասին» հռչակագրով, փորձում է ռուս-թուրք-ադրբեջանական ալյանսի ռազմական համագործակցության ներքո ուժով գրավել ՀՀ Սյունիքի մարզը՝արգելափակելու արևմուտքի և ժողովրդավարության ֆիզիկական մուտքը տարածաշրջան՝ ցանկանալով վիժեցնել հարավ-հյուսիս Մեգա ծրագրի իրականացումը: Ուստի դիմում ենք Ձեզ՝ակնկալելով Ձեր քաղաքական և ռազմական աջակցությունը: Ագրեսոր Ադրբեջանի բռնապետ նախագահ Ալիևը սպառնալիքի տակ է դնում անվտանգությունը, խաղաղությունը և տարածաշրջանային ժողովրդավարությունը հարավկովկասյան տարածաշրջանում՝օգտվելով Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ վարվող պատերազմի համատեքստից: 2022 թ-ի սեպտեմբերի 28-ին ՌԴ-ի ԱԳՆ նախարար Լավրովն Ադրբեջանի ԱԳՆ-ի նախարար Բայրամովի հետ հեռախոսազրույցից հետո, ժամը՝ 18։00-ից սկսած ագրեսոր Ադրբեջանը կրկին անգամ հարձակում գործեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան սուվերեն տարածքի վրա, որի պատճառով ՀՀ -ի սուվերեն տարածքում ունեցանք զոհեր:
Կոչով և պահանջով դիմում ենք Ձեզ՝ինչպես ռուս-ուկրաինական պատերազմում ռազմաքաղաքական էլիտային ենթարկել եք տնտեսական և ռազմական պատժամիջոցների,նույնպես կիրառել Ադրբեջանի ագրեսոր էլիտաի նկատմամբ, քանզի ռուս- ուկրաինական հակամարտության և հայ ադրբեջանական հակամարտության արմատները նույնն են, այն է՝ՌԴ-ի տարածաշրջանային և միջազգային ծավալապաշտությունը։Հարկ է նշել,որ այսօր ռուս-թուրքական տանդեմն Ադրբեջանին օգտագործում է որպես զինված մահակ՝ Հայաստանին պահելու ռուսական ազդեցության ծիրում: Խնդրում ենք Ձեզ, որպեսզի Ֆորսմանժոռային ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերեք Հայաստանի Հանրապետությանը՝ Ադրբեջանի օգտին ձևավորված ռազմական դիսբալանսը հակակշռելու նպատակով, որը կզսպի ռուս-թուրք-ադրբեջանական ագրեսիան ՀՀ-ի հանդեպ: Ակնկալում ենք դրական պատասխան,հնարավորինս սեղմ ժամկետում, ինչի համար էլ, կանխավ, շնորհակալ ենք: Հարգանքով՝ «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ Նախագահ՝ Արսեն Սարգսյան։