«ԱՄՆ հետախուզությունը տեղեկություններ ունի, որ Պուտինը...». Newsweek

Վլադիմիր Պուտինի առողջական վիճակը դարձել է ամերիկյան հետախուզական ծառայությունների հերթական՝ արդեն չորրորդ անընդմեջ զեկույցի գլխավոր թեմաներից մեկը, գրում է Newsweek-ը՝ հղում անելով ԱՄՆ հետախուզական ծառայությունների աղբյուրներին։

Հանդեսի թղթակիցը զրուցել է հետախուզական ծառայությունների երեք պաշտոնյաների հետ, որոնք ծանոթ են Վլադիմիր Պուտինի առողջության և Կրեմլում տիրող իրավիճակի մասին ԱՄՆ հետախուզության զեկույցին, որը ներկայացվել է Բայդենի վարչակազմին։

«Պուտինի վերահսկողությունն այլևս բացարձակ չէ,- ասում է աղբյուրը։- Կրեմլում իշխանության համար պայքարն այսքան ինտենսիվ երբեք չի եղել նրա օրոք։ Բոլորը զգում են, որ վերջը մոտ է»։

Բոլոր աղբյուրները խոսում են Պուտինի հիվանդության արտաքին նշանների մասին, որոնք նրանք նկատել են ապրիլին և մայիսին ՌԴ նախագահի հրապարակային ելույթների ժամանակ։ Ամերիկյան հետախուզության վերլուծաբանները, այդ թվում՝ հոգեբուժության և հեռահար ախտորոշման ոլորտի փորձագետները, ուշադիր ուսումնասիրել են այս իրադարձությունների տեսանյութերը։

Որոշ դիտորդներ տեսանյութում ՌԴ նախագահի պահվածքը համարել են որպես Պարկինսոնի հիվանդության նշաններ։ Նաև ամերիկյան հետախուզության աղբյուրները նշում են, որ Պուտինը կարող է քաղցկեղ ունենալ։

Բացի այդ, ԱՄՆ հետախուզական գործակալությունների տվյալներով՝ Պուտինը դեմ մարտին մահափորձ է եղել։

Մայիսին Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովը Sky News-ին, ապա «Ուկրաինսկա պրավդա»-ին տված հարցազրույցում խոսել էր Պուտինի անբուժելի հիվանդության և նրա դեմ անհաջող մահափորձի մասին։ Բուդանովն ասում է, որ ՀԳՎ-ն ունի իր աղբյուրների ցանցը, թե ինչ է կատարվում Ռուսաստանում։

Ամերիկյան աղբյուրները, սակայն, ընդգծում են, որ իրենց վստահությունն այս եզրակացությունների նկատմամբ բացարձակ չէ, և իրենք չեն պարտավորվում կանխատեսել, թե երբ է մահանալու Պուտինը։ Նրանք ասում էին, որ պատերազմից առաջ արևմտյան առաջնորդների հետ հանդիպումները մեծ սեղանի շուրջ, Պուտինի ֆիզիկական և հոգեկան վիճակի մասին տեղեկատվության կարևոր աղբյուր էին, սակայն Ուկրաինայի դեմ ագրեսիայից հետո նման հանդիպումները գործնականում դադարեցվեցին։

Հոդվածի հրապարակումից հետո, գրում է Newsweek-ը, խմբագրությունը հայտարարություն է ստացել ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ադրիեն Ուոթսոնի անունից, որում ասվում է, որ սխալ են տեղեկությունները, թե կան նման գնահատականներ հետախուզության կողմից, և որ նախագահը տեղյակ է դրանց մասին։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 30-ին ֆրանսիական TF1 հեռուստաալիքին տված հարցազրույցում Պուտինի հիվանդության մասին լուրերի կապակցությամբ ասել է, որ դրանք շշուկներ են՝ «չնայած ամենօրյա հնարավորություններին՝ համոզվելու, թե ով ինչպիսի տեսք ունի»:

Հոդվածի աղբյուրներից մեկը, սակայն, առաջարկում էր Լավրովի այս խոսքերն ընկալել որպես սեփական հավատարմությունը դրսևորելու ջանք։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.