Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նիստում երկրի նախագհ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Դոնեցկում, Լուգանսկում, Խերսոնում և Զապորոժիեյում ռազմական դրություն է մտցնում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Հիշեցնեմ, որ ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում ռազմական դրություն էր գործում մինչև Ռուսաստանին միանալը: Եվ հիմա պետք է այս ռեժիմը պաշտոնականացնել արդեն ռուսական օրենսդրության շրջանակներում։ Ուստի ես հրամանագիր եմ ստորագրել Ռուսաստանի Դաշնության այս չորս սուբյեկտներում ռազմական դրություն մտցնելու մասին»,- ասել է Պուտինը։