Թեհրանը թույլ չի տվել կտրել Իրանի և Հայաստանի միջև կապի հնագույն ճանապարհը․ Իրանի ԱԳ նախարար

Իրանը թույլ չտվեց տարածաշրջանում իրականացնել այն պլանը, ըստ որի Հայաստանը կկտրվեր Իրանից։ Այս մասին Rasadnews հեռուստաալիքի «Ժողովրդավարության դաշտ» վավերագրական ֆիլմին տված հարցազրույցում ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, գրում է Yerkir.am-ը։

«Տարածաշրջանում իրականացվեց շատ վտանգավոր սցենար, ըստ որի՝ դա պետք է փոխեր տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը։ Նույնիսկ ջանքեր են գործադրվել կտրել Իրանի և Հայաստանի միջև կապի հնագույն ճանապարհը։ Իրանը դա թույլ չի տվել»,- ասել է Աբդոլլահյանը։

Նրա խոսքով, Իսլամական Հանրապետությունը դա արել է նույնիսկ հյուսիսարեւմտյան սահմանների զորավարժություններից առաջ։ «Մենք փորձել ենք խնդիրը լուծել քաղաքական ճանապարհով»,- հավելեց նախարարը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.